Կոմիտաս և Տիգրանյան փողոցների խաչմերուկում՝ "Nissan" ավտոսրահի մոտ, վաճառվում է գրասենյակային տարածք: Այն գտնվում է հինգ հարկանի բնակելի շենքի վերջին հարկում և զբաղեցնում է 650 քմ: Տրածաը կապիտալ վերանորոգված է, ապահովված բոլոր անհրաժեշտ կոմունիկցիաներով, տեղադրված են օդորակիչներ, ջեռուցումը իրականացվում է գազի կաթսայով, կա ինչպես գազով ջեռուցվող, այնպես էլ էլեկտրականությամբ ջեռուցվող մարտկոցներ: Ունի 250 քմ մակերեսով 300 տեղանոց մեծ դահլիճ, որի առաստաղի բարձրությունը 8 մետր է, ինչպես նաև փոքր դահլիճ՝ 100 քմ: Տարածքը ունի սեփական վերելակը: Կա երկու խոհանոց, 7 սանհանգույց. 3 կանանց համար, երեք՝ տղամարդկանց և մեկ տնօրենի համար նախատեսված: