Դավթաշեն 2-րդ թաղամասում՝ "Yerevan City" սուպերմարկետի մոտ, վաճառվում է 3-ը 2 սենյականոցի վերապլանավորած բնակարան։ Այն գտնվում է 9 հարկանի բնակելի շենքի հինգերորդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է՝ բարձրակարգ շինարարական նյութերով, ինտերյերին տրված են հետաքրքիր լուծումներ։ Մուտքի դուռը երկաթյա է, իսկ պատուհանները՝ եվրոարտադրության։ Ապահովված է մշտական ջրով և գազով, տեղադրված են օդորակիչներ։ Ջեռուցումը իրականացվում է տաքացվող հատակի միջոցով, որն ամբողջովին սալիկապատված է իտալական կեռամոգրանիտով։ Գինը ներառում է բնակարանի կահավորումը։