Աշտարակի շրջանում՝ Օհանավան գյուղում վաճառվում է երկու հարկանի առանձնատուն։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 350քմ, ունի նաև հողատարածք 3500 քմ։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է՝ համապատսախան վերջին եվրոպական ստանդարտներինև դեռևս չբնակեցված է, ապահովված է մշտական ջրով և գազով։ Սանհանգույցը և խոհանոցը սալիկպատված են, կահավորված հարմարավետ կահույքով և սանտեխնիկայով։ Դրսի դուռը երկաթյա է, իսկ պատուհանները՝ եվրոարտադրության են։ Կա նաև առանձին շինություն 25 քմ: Առաջին հարկը շատ հարմար է նաև որպես արտադրական տարածք օգտագործելու համար: Տարածքը ամբողջովին պարսպապատված է քարե պարիսպներով, անցկացված է եռաֆազ հոսանք, հնարավոր է փոխանակում Երևանում բնակարանի հետ: Տնից բացվում է հիանալի տեսարան դեպի Արարատ և Արագած սարերը, Արա լեռը: