Այգեձոր էլիտար թաղամասում վաճառվում կամ վարձով է տրվում երկու հարկանի առանձնատուն։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 180 քմ, իսկ կից հողատարածքինը՝ 150 քմ։ Տարածքի վրա կա ամառային տաղավար (սեղան-աթոռներով), ինչպես նաև մանղալ։ Այն եվրո վերանորոգված է, ապահովված է մշտական ջրով, գազով, ջեռուցվում է գազի կաթսայով։ Ինտերնետը և կաբելային հառուստատեսությունը նույնպես հասանելի են: Խոհանոցը և սանհանգույցը սալիկապատ են։ Յուրաքնչյուր հարկում կա առանձին սանհանգույց։ Ինտերիերին տրված են գեղեցիկ լուծումներ, իսկ սենյակները կահավորված են՝ համապատասխան ներքին հարդարմանը։ Հյուրասենյակում կա բուխարի, որն էլ ավելի հետաքրքիր և յուրօրինակ տեսք է տալիս առանաձնատանը։ Ունի գեղեցիկ բակ, որտեղ կարելի է անցկացնել ամառային հանգիստը։ Մոտակայքում կան բազմաթիվ խանութներ, իսկ քիչ հեռու՝ 172 և 78-րդ դպրոցները։