Թումանյան և Աբովյան փողոցների խաչմեուկում երկարածամկետ վարձակալության է հանձնվում երեք սենյականոց բնակարան։ Այն գտնվում է վեց հարկանի քարե շենքի վերջին հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է՝ համապատասխան վերջին եվրոպական ստանդարտներին։ Անցկացված է անհատական ջեռուցման համակարգ, բոլոր էլեկտրական լարերը և ջրատար խողովակները նորացված են։ Ունի երկու սանհանգույց, որոնք սալիկապատ են: Ինտերիերին տրված են հետաքրքիր լուծումներ։ Ինտերնետ կապը նույնպես հասանելի է: Սենյակների դասավորվածությունը շատ լավ է արված։ Կա գեղեցիկ ամառային պատշգամբ։ Շենքում անխափան գործում է վերելակը: Վարձակալության է հանձնվում ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին: Մոտակայքում կան մի քանի սուպերմարկետներ, դպրոց և մանկապարտեզ։