Գյուղ Գեղանիստում վաճառվում է երեք հարկանի առանձնատուն: Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 400 քմ., որից 103.1 քմ զբաղեցնում է տարողունակ նկուղը՝ 3 մ առաստաղի բարձրությամբ: Կից հողատարածքի մակերեսը կազմում է 1000 քմ., որտեղ տնկված են պտղատու ծառեր: Մասամբ վերանորոգված է: Բնակավայրը ապահովված է մշտական ջրով և գազով, մուտքին տեղակայված են երկաթյա դարպասներ, պատուհանները` փայտյա են: Ամեն հարկում կա առանձին սանհանգույց, ինչպես նաև մեկ սանհանգույց այգում: Ունի նաև 33,5 քմ մակերեսով 4 առանձին շինություն և կաթսայատուն: Ամեն հարկում կա բաց պատշգամբ, որոնք սալիկապատ են: Բակում կա քարե ավտոտնակ: Այգում կա տարածք, որտեղ կարելի է ստեղժել ամառային հանգստի գոտի: