Պուշկին և Փարպեցի փողոցների խաչմերուկում՝ Օպերայի և Բալետի թատրոնից փոքր ինչ հեռու, վարձով կամ օրավարձով է տրվում 4 սենյականոց յուրահատուկ դիզայնով բնակարան-ստուդիա։ Այն գտնվում է 4 հարկանի բնակելի շենքի առաջին հարկում։ Բնակարանը վերանորոգված է համապատասխան վերջին եվրոպական ատանդարտներին։ Ապահովված է մշատական ջրով, գազով, տեղադրված է ջեռուցման անհատական համակարգ, ինչպես նաև 4 օդորակիչ։ Բնակարանը ամբողջությամբ կահավորված է հարմարավետ և ժամանակակից կահույքով, ապահովված է տեխնիկայով։ Սանհանգույցը սալիկապատված է, հագեցած սանտեխնիկայով։ Ունի սաունա և փակ լողավազան։ Բակում նախատեսված է տարածք մեքենաներ կայանելու համար։ Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, "SAS" սուպերմարկետը, Շահումյանի անվան դպրոցը, ժամանցի վայրեր և մշակույթային կենտրոններ։