Ձորաղբյուրում վաճառվում է երեք հարկանի առանձնատուն՝ 350 քմ. մակերեսով, որից բնակելին 210 քմ. մակերեսն է՝ կից հողատարածքը 1200 քմ. է։ Այն կապիտալ վերանորոգված է, ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Առանձնատունը բաղկացած է ընդհարձակ հյուրասենյակից, չորս ննջասենյակից, աշխատասենյակից, խոհանոցից, ունի երկու սանհանգույց և երկու ներկառուցված զգեսապահարան։ Անցկացված է անհատական ջեռուցման համակարգ։ Ապահովված է ինտերնետով, ունի նաև արբանյակաին ալեհավաք։ Առաջին հարկի առաստաղի բարձրությունը 3.20 մ. է, ունի նաև նկուղ 3 մ. բարձրությամբ։ Տեղադրված է երեք հատ ջրի բաք՝3 տ. տարողությամբ։ Բակում՝ ամառային խոհանոց է, գեղեցիկ այգի 30 հատ բերքատու ծառերով, ավտոտնակ, որը նախատեսված է երեք մեքենայի համար։ Առանձնատունը ամբողջությամբ պարսպապատ է։