Աբովյան Սայաթ-Նովա խաչմերուկում՝ Անի հյուրանոցի մոտակայքում օրավարձով և երկարաժամկետ վարձակալության է տրվում երկու սենյականոց բնակարան,որը գտնվում է հինգ հարկանի քարե շենքի չորրորդ հարկում։ Ապահովված է անհրաժեշտ կահույքով և տեխնիկայով, տրամադրվում է նաև սպասք և անկողնային պարագաներ։ Տեղադրված է գազի կաթսա,օդորակիչ։ Բնակարանը գտնվում է մաքուր վիճակում։ Հարմար է երկու կամ երեք հոգու համար, անհրաժեշտության դեպքում կավելացվի լրացուցիչ մահճակալ։ Մոտակայքում բազմաթիվ խանութներ և ժամանցի վայրեր։