Վարձակալության է տրվում երկու սենյականոց բնակարան Չարենցի փողոցում՝ Պետական համալսարանի հարևանությամբ։ Այն գտնվում է նորակառույց 12 հարկանի շենքի 5-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, օդորակիչ։ Սենյակները արևոտ են և լուսավոր։ Կահավորված է, տեղադրված է անհրաժեշտ տեխնիկան։ Անցկացված է Wi Fi։ Մոտակայքում են գտնվում բազմաթիվ խանութներ, ժամանցի և հանգստի վայրեր։