Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Ավտոկայարանի հարևանությամբ, վաճառվում է երկու սենյականոց բնակարան 72 քմ. մակերեսով, որը գտնվում է 10 հարկանի շենքի 4-րդ հարկում։ Բնակարանը վերանորոգված է, ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցվում է գազի "Karma" վառարանի շնորհիվ։ Ջրի խողովակները և հոսանքի լարերը փոխված են։ Խոհանոցը և սանհանգույցը սալիկապատ են։ Բնակարանը բավականին արևկող է։ Ունի բաց պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Արարատ լեռը։ Հնարավոր է վաճառք կահույքով։ Մոտակայքում կան խանութներ, դպրոց, մանկապարտեզ և այլն։