Ձորաղբյուրում վաճառվում է երկու հարկանի քարե առանձնատուն բնակելի 245 քմ. մակերեսով և 800 քմ. տնամերձ հողատարածքով՝ որի վրա աճում են պտղատու ծառեր։ Առանձնատունը ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով, գտնվում է մաքուր վիճակում։ Բաղկացած է չորս սենյակից, ունի բաց և փակ տնտեսական պատշգամբ, խաղասրահ։ Հատակին կաղնե մանրահատակ է, սանհանգույցը սալիկապատ է։ Ունի շոգեբաղնիք, լողավազան, ավտոտնակ՝ մեկ մեքենայի համար, բուխարի, ամառային խոհանոց։ Վաճառվում է ամբողջ գույքով։ Գինը սակարկելի է։