Սայաթ-Նովա պողոտայի վրա՝ Ռադիոտան հարևանությամբ վաճառվում է այս հարմարավետ, ընդարձակ և լուսավոր կապիտալ վերանորոգված բնակարանը, որը գտնվում է 15 հարկանի նորակառույց շենքի 10-րդ հարկում։ Բոլոր կոմունիկացիաները առկա են, ջեռուցումն իրականացվում է անհատական ջեռուցման համակարգի միջոցով։ Վերանորոգումից հետո բնակարանը բնակեցված չի եղել։ Խոհանոցն ու սանհանգույցները սալիկապատված են որակյալ սալիկներով։ Երկու բաց պատշգամբներից բացվում է գեղեցիկ տեսարան։ Ունի ստորգետնյա ավտոկայանատեղի։ Մոտակայքում կան սուպերմարկետներ, հանգստի և ժամանցի կենտրոններ և այլն։