"Արևելյան խոհանոց"-ի հարևանությամբ վաճառվում է այս 2-ը 3 սենյականոց վերապլանավորած բնակարանը։ Այն գտնվում է 4 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում։ Բոլոր անհրաժեշտ կոմունիկացիաները անցկացված են։ Բնակարանն ունի վերանորոգման կարիք։ Մուտքի դուռը երկաթյա է։ Բաց պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան։ Բակում նախատեսված են բացօթյա ավտոկայանատեղիներ։ Մոտակայքում կան սուպերմարկետներ, հանգստի և ժամանցի կենտրոններ, քիչ հեռու՝"Բարեկամություն" մետրոյի կայանը։