Արշակունյաց պողոտայում վաճառվում է կապիտալ վերանորոգված լուսավոր և ընդարձակ բնակարան՝ 140 ք. մ. մակերեսով, որը գտնվում է 3 հարկանի բնակելի շենքի 2-րդ հարկում։ Բոլոր կոմունիկացիաները անցկացված են։ Մուտքի դուռը երկաթյա է, հատակը և դռները կաղնե փայտից են տեղադրված են ճաղավանդակով եվրոպատուհաններ։ Սանհանգույցն ու խոհանոցը սալիկապատված են ։ Ջեռուցումն իրականացվում է անհատական ջեռուցման համակարգի միջոցով։ Բակում ունի արտադրական տարածք՝ 56 քմ մակերեսով, ցանկության դեպքում նաև կվաճառվի։ Շենքի առջև նախատեսված են բացօթյա ավտոկայանատեղիներ։ Մոտակայքում կան խանութներ, գեղեցկության սրահ, բանկի մասնաճյուղեր և այլն։ Հնարավոր է նաև փոխանակում Բյուրեղ բնակելի թաղամասում չվերանորոգված 4 սենյականոց բնակարանի հետ, հավելավճարով: