Անմիջապես սեփականատիրոջից - Երկարաժամկետ վարձակալության է տրվում 3 սենյականոց 2 սանհանգույցով նորաոճ բնակարան, որը գտնվում է նորակառույց շենքի 15-րդ հարկում։ Բնակարանն ունի 2 ննջարան, ընդարձակ ընդհանուր սենյակ խոհանոցի հետ միասին, մեկ լոջջիա Արարատի տեսարանով և մեկ ընդարձակ պատշգամբ Արագածի տեսարանով, մեկ զուգարան սնողական ննջարանում, մեկ զուգարան ընդհանուր օգտագործման։ Ընդհանուր մակերեսը կազմում է 135 ք. մ.։ Բնակարանը գտնվում է Հանրապետության Հրապարակի, և մետրոյի, Վերնիսաժի, Մուլտի Ուելնեսի, Օղակաձև Այգու և բազմաթիվ խանութների հարևանությամբ։ Հասանելի են կենտրոնում գտնվող բոլոր տեսակ ծառայությունները։ Շենքն ունի շուրջօրյա անվտանգության ծառայություն։ Բնակարանն ապահովված է տաք և սառը մշտական ջրով, ջեռուցումով, օդի սառեցման սարքավորումներով։ Աղբահանում կատարվում է օրվա մեջ մի քանի անգամ, անմիջապես բնակարանի դռան մոտից։ Այս ընդարձակ բնակարանի պատշգամբներից բացվում են գեղեցիկ տեսարաններ` Արարատից մինչև Արա Լեռը։ Այն ապահովված է բոլոր տեսակի ժամանակակից տեխնիկայով, մեծ հեռուստացույցով, ջակուզիով, տաքացվող հատակով, համապատասխան կահույքով և սարքավորումներով և wi-ƒi TV կապով։ Տեսնելու համար Զանգահարել: Կոլյա: Mobile +37493619886 կամ Գառնիկ: Mobile/Viber/Whatsup +447840419800