Այս հարմարավետ և ընդարձակ յուրօրինակ դիզայնով 2 հարկանի կապիտալ վերանորոգված բնակարանը՝ 150 ք. մ. մակերեսով և 300 ք. մ. մակերես ունեցող հողատարածքով վաճառվում է Այգեստան փողոցի վրա՝ Դզերժինսկու անվան դպրոցի հարևանությամբ։ Բոլոր կոմունիկացիաները առկա են, ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով և կահույքով։ Մուտքի դուռը երկաթյա է, տեղադրված են եվրոպատուհաններ։ Խոհանոցը, որը միացված է հյուրասենյակին և սանհանգույցը սալիկապտված են։ Ունի բաց տնտեսական պատշգամբ, շրջապատված է բնակելի շենքերով։ Բակում կա քարե ավտոտնակ։ Մոտակայքում են տարբեր սուպերմարկետներ, մանկապարտեզ, բանկի մասնաճյուղեր և այլն։