Այս 2 սենյականոց լուսավոր և ընդարձակ կապիտալ վերանորոգված բնակարանը 49 ք.մ. մակերեսով վարձով է տրվում Գրիբոյեդով փողոցի վրա։ Այն գտնվում է 6 հարկանի նորակառույց շենքի 2-ին հարկում։ Բնակարանն ունի յուրօրինակ դիզայն։ Բոլոր կոմունիկացիաները առկա են, ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով և կահույքով։ Մուտքի դուռը երկաթյա է, տեղադրված են եվրոպատուհաններ, ունի բաց պատշգամբ։ Խոհանոցը, որը միացված է հյուրասենյակին և սանհանգույցը սալիկապատված են որակյալ սալիկներով։ Մոտակայքում կան տարբեր խանութներ, դպրոց, մանկապարտեզ և այլն։