Այս 4 սենյականոց հարմարավետ և լուսավոր կապիտալ վերանորոգված բնակարանը՝ 140 ք. մ. մակերեսով վաճառվում է Անտառային փողոցի վրա։ Այն գտնվում է 4 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում։ Բոլոր կոմունիկացիաները առկա են, ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով և կահույքով։ Բնակարանն ունի յուրօրինակ դիզայն։ Մուտքի դուռը երկաթյա է, տեղադրված են եվրոպատուհաններ։ Հոսանքի լարերն ու ջրի խողովակները փոխված են։ Սանհանգույցը և խոհանոցը, որը միացված է հյուրասենյակին սալիկապատված են որակյալ սալիկներով։ Շենքի առջև տեղադրված է լողավազան։ ԲՆակարանը վաճառվում է գույքի և տեխնիկայի, ավտոկայանատեղիի հետ միասին։Մոտակայքում կան տարբեր խանութներ և այլն։ Շենքն ունի ստորգետնյա ավտոկայանատեղի։