Երեք սենյականոց եվրովերանորոգված բնակարանը գտնվում է Փոքր Կենտրոնում` Ե. Կողբացի փողոցի վրա, Հանրապետության Հրապարակի հարևանությամբ, 13 հարկանի շենքի 6-րդ հարկում: Ընդհանուր մակերեսը կազմում է 95 ք.մ: Մուտքի դուռը երկաթյա է, պատուհանները` «եվրո»: Անցկացված է կաբելային հեռուստատեսություն: Անխափան աշխատում է վերելակը: Ապահովված է մշտական ջրով: Ջեռուցումը կենտրոնացած է: Շենքում կա անվտանգության և աղբահանման ծառայություն: Տրվում է ամբողջ տեխնիկայի և կահույքի հետ միասին: Մոտակայքում գտնվում է "Fresh" սուպերմարկետը, սրճարաններ և այլ տարատեսակ խանութներ: Շատ հարմարավետ և լուսավոր բնակարան է: