Աշտարակում՝ քաղաքի կենտրոնից 500 մ. հեռավորության վրա վաճառվում է այս 4 հարկանի ունիվերսալ տարածքը, որը նախկինում եղել է տպարան։ Այն գտնվում է Հյուսիս-Հարավ մայրուղուց 700 մ. հեռավորության վրա և զբաղեցնում է 1900 ք.մ. մակերես, ունի նաև հողատարածք՝ 1000 ք.մ. մակերեսով։ Տարածքը ապահովված է մշտական ջրով, ունի գազի հնարավորություն։ Բակում կա ազատ տարածք մեքենաներ կայանելու համար։ Տարածքը հարմար է կոմերցիոն ցանկացած գործունեության համար, օրինակ, որպես արտադրամաս, հյուրանոց, սուպերմարկետ և այլն։