Արհեստավորների փողոցի վրա՝ "Տաշիր" առևտրի կենտրոնի հարևանությամբ վաճառվում է կամ վարձով է տրվում այս 2 հարկանի առանձնատունը։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 150 քմ, ունի նաև հողատարածք՝ 200 քմ մակերեսով, որի վրա աճում են պտղատու ծառեր։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, ապահովված է մշտական ջրով և գազով, ջեռուցվում է գազի կաթսայով։ Դրսի դուռը երկաթյա է, իսկ պատուհանները՝ եվրոարտադրության են։ Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոց և մանկապարտեզ։ Բակում նախատեսված է տարածք ամառային հանգստի համար։ Ունի քարե ավտոտնակ՝ նախատեսված 2 մեքենայի համար։