Այս 2-ը 3 սենյականոցի վերապլանավորած կապիտալ վերանորոգված բնակարանը տրվում է վարձակալությամբ՝ Հանրապետության փողոցում՝ նախկին Կինոյի տան հարևանությամբ։ Այն գտնվում է 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում։ Բնակարանը ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Մուտքի դուռը երկաթյա է, ունի բաց տնտեսական պատշգամբ։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ, ունի գազ։ Բակում նախատեսված են բացօթյա ավտոկայանատեղիներ։ Մոտակայքում են գտնվում բազմաթիվ խանութներ, դպրոց, այգի և այլն։