Վաճառվում է 3 սենյականոց բնակարան 80 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մարգարյան փողոցում՝ «Կայզեր» սուպերմարկետի հարևանությամբ, 5 հարկանի շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրովերանորգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Գինը իր մեջ ներառում է բակում քարե ավտոտնակ։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհարժեշտ խանութները, հանգստի և ժամանցի վայրեր, դպրոց, մանկապարտեզ և այլն։