Վաճառվում է 2 սենյականոց բնակարան 60.10 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Վ. Փափազյան փողոցում՝ 9 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորգված է։ Ունի բաց պատշգամբ, որից բացվում է Մասիս նայող, գեղեցիկ տեսարան։ Տեղադրված են եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորրված են ժամանակակից կահույքով։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Ավտոմեքենաների համար հատկացված են ստորգետնյա կայանատեղեր: Շենքը ունի նաև անվտանգության աշխատող։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհարժեշտ խանութները, ինչպես նաև դպրոց։