Վարձով է տրվում երեք հարկանի քարե առանձնատուն՝ բնակելի 200 քմ. մակերեսով և 100 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Սիմեոն Երևանցի փողոցում։ Այն կապիտալ վերանորգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորրված են ժամանակակից կահույքով։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Ավտոմեքենաների համար հատկացված են baco2ja կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհարժեշտ խանութները։