Վարձով է տրվում կամ վաճառվում է 4 սենյականոց բնակարան 190 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արամի փողոցում՝ 16 հարկանի նորակառույց շենքի 12-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրովերանորգված է և չբնակեցված։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է լամինատով: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով:Բնակարանը վարձակալությամբ կտրվի ամբողջությամբ կահավորրված ։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհարժեշտ խանութները։