Մ.Սարյան փողոցի վրա վաճառվում է այս ունիվերսալ տարածքը, որը զբաղեցնում է 275 ք.մ. մակերես։ Այն մեկ հարկանի առանձին շինություն է։ Ունի կից հողատարածք, որտեղ աճում են գեղեցիկ ծաղիկներ և լավ խնամված է։ Տարածքը գտնվում է նորմալ վիճակում, ապահովված է մշտական ջրով և գազով։ Ջեռուցվում է օդորակիչի միջոցով։ Անցկացված է նաև եռաֆազ հոսանք։ Ունի առանձին 2 սանհանգուց, որոնք սալիկապատված են։ Բակում կա ազատ տարածք մեքենաներ կայանելու համար։ Հարմար է կոմերցիոն ցանկացած գործունեության համար, ներկա պահին տարածքում առկա է գործող բիզնես։