Մ. Բաղրամյան պողոտայում վաճառվում է այս 3 հարկանի առանձնատունը։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 268 քմ, ունի նաև հողատարածք՝ 120 քմ մակերեսով։ Առանձնատունը գտնվում է նորմալ վիճակում, ապահովված է մշտական ջրով և գազով, ջեռուցվում է գազի կաթսայով։ Դրսի դուռը երկաթյա է, իսկ պատուհանները՝ եվրոարտադրության են։ Հատակը ծածկված է մանրահատակով։ Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոց և մանկապարտեզ։