Մ. Բաղրամյան պողոտայի վրա վաճառվում է 55.30 քմ մակերեսով կոմերցիոն գրասենյակային տարածք։ Այն գտնվում է 5 հարկանի շենքի 1-ին հարկում։ Տարածքը կապիտալ վերանորոգված է, ապահովված է մշտական ջրով և գազով։ Տեղադրված է օդորակիչ։ Պատուհանները եվրոպական արտադրության են։ Ունի երկու մուտք՝ փողոցի և բակի կողմից։ Ունի առանձին սանհանգույց, խոհանոց և առանձնասենյակ։ Տարածքը հարմար է ցանկացած կոմերցիոն նշանակության գործունեության համար։ Բակում նախատեսված է տարածք մեքենաներ կայանելու համար։