Վաճառվում է 2 սենյականոց բնակարան 65.3 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հրաչյա Քոչար փողոցում՝ 12 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ է վերանորոգված է և չբնակեցված։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորրված են ժամանակակից կահույքով։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Բնակարանը վաճառվում է ամբողջ գույքի և տեխնիկայի հետ միասին։ Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները։