Վաճառվում է 2 սենյականոց բնակարան 54 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Անտառային փողոցում՝ 5 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Խոհանոցը կահավորրված է։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Ունի մեկ բաց պատշգամբ,որից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Արարատ սարը և Կասկադ համալիրը։ Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Շենքն ունի լողավազան, մարզասրահ, խաղահրապարակ և անվտանգության համակարգ։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհարժեշտ խանութները։ Գինը՝ սակարկելի։