Երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 2 սենյականոց բնակարան 75 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Փոքր Կենտրոնի՝ Սարյան փողոցում, 10 հարկանի շենքի 9-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ է վերանորոգված է ։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ, գազամատակարարմանբ և էլեկտրականությամբ։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Խոհանոցը և սանհանգույցը սալիկապատ են։ Բնակարանն կահավորված է, ապահովված է սանտեխնիկայով։ Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։