Վարձով է տրվում 3 սենյականոց բնակարան 83 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մ. Բաղրամյան պողոտայում՝ 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորրված են։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհարժեշտ խանութները։