Ծիծեռնակաբերդ խճուղիում վաճառվում է երեք սենյականոց բնակարան 97 քմ. մակերեսով։ Այն գտնվում է 14 հարկանի նորակառույց շենքի 7-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված և չբնակեցված է։ Ապահովված է մշտական ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Հյուրասենյակը վիտրաժներով է, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան։ Շենքն ունի անվտանգության համակարգ և մուտքում առկա է 2 վերելակ։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։ Ավտոմեքենաների համար հատկացված են ստորգետնյա կայանատեղեր։