Երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 3 սենյականոց բնակարան 125 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Աբովյան փողոցում՝ 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրովերանորգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Առկա է ինտերնետ և կաբելային հեռուստատեսություն։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորրված են ։ Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Ավտոմեքենաների համար հատկացված է բացօթյա կայանտեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։