Վաճառվում է երկու հարկանի և կիսանկուղային հարկով շքեղ առանձնատուն բնակելի 405 քմ. մակերեսով և 800 քմ. հողատարածքով, որը գտնվում է Փոքր կենտրոնում՝ Ի. Ալիխանյան փողոցում: Առանձնատունը եվրո վերանորոգված է և ունի յուրահատուկ դիզայն։ Տունը պարսպապատված է։ Հոսանքի լարերը, էլեկտրական լարերը և ջրատար խողովակները ևս նոր են։ Առանձնատունը կահավորված է և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով։ Տեղադրված են եվրոպատուհաններ, երկաթյա դուռ, հատակը ծածկված է պրես գրանիտով: Ապահովված է մշտական ջրով և գազով: Ջեռուցումը կենտրոնացված է: Առանձնատունն ունի գեղեցիկ բակ, 170 քմ. օժանդակ շինություն, սպորտ դահլիճ, լողավազան և շոգեբաղնիք։ Առկա է նաև անվտանգության համակարգ՝ տեսախցիկներով։ Ավտոմեքենաների համար նախատեսված է քարե ավտոտնակ։