Վաճառվում է 2 սենյականոց բնակարան 68 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Նալբանդյան Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում՝ Անի հյուրանոցի հարևանությամբ, 4 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է լամինատով։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Մեքենաների համար հատկացված են բացօթյա կայանտեղեր։