Երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 5 սենյականոց բնակարան 169 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Բաբայան փողոցում՝ Հաղթանակ զբոսայգու մոտ, 5 հարկանի նորակառույց շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են, կան նաև ներկառուցված պահարաններ։ Բնակարանն ունի պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան։ Շենքն ունի անվտանգության համակարգ։ Մեքենաների համար հատկացված է ստորգետնյա ավտոտնակ՝ 36 քմ. մակերեսով։