Վաճառվում է 4 սենյականոց բնակարան 150 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ձորափ թաղամասում՝ 12 հարկանի նորակառույց շենքի 7-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ։ Ջեռուցման և հովացման համակարգը կենտրոնացված է։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Ավտոմեքենաների համար հատկացված են ստորգետնյա կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։