Վաճառվում է 3 ձևափոխված 4 սենյականոց բնակարան 90 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մաշտոց Թումանյան փողոցների խաչմերուկում՝ Օպերայի հարևանությամբ, 9 հարկանի մոնոլիտ շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Կաբելային հեռուստատեսությունը և ինտերնետը ևս հասանելի են։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Բնակարանն ունի բաց պատշգամբ և նկուղ՝ 15 ք.մ. մակերեսով։ Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։