Վաճառվում է 2 հարկանի առանձնատուն բնակելի՝ 283 քմ. մակերեսով և 306 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Ավանում՝ հանգիստ, անաղմուկ հատվածում։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ, միջանցքի և խոհանոցի հատակը տաքացվող է, իսկ ննջարաններում՝ բարձորակ լամինատ է: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Ապահովված է մշտական ջրով և գազով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը սալիկապատված են և հագեցած սանտեխնիկայով։ Առանձնատունն ունի նկուղ, քարե ավտոտնակ, գեղեցիկ բակ և մանղալ։