Վաճառվում է 5 սենյականոց դուպլեքս՝ 135 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Դավթաշեն 4-րդ թաղամասում՝ 9 հարկանի շենքի 1-ին և կիսանկուղային հարկերում: Այն կապիտալ վերանորոգված և չբնակեցված է, ունի յուրահատուկ դիզայն։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և մանրահատակով։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Կաբելային հեռուստատեսությունը և ինտերնետը ևս հասանելի են։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է բարձրորակ սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից կահույքով։ Բնակարանը հսկվում է տեսախցիկներով և ունի լայնարձակ բակ, որտեղ հնարավոր է կայանել 3 ավտոմեքենա։