Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 150 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հյուսիսային պողոտայում՝ 12 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով և մարմարով։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Կաբելային հեռուստատեսությունը և ինտերնետը ևս հասանելի են։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են որակյալ սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Խոհանոցը կահավորված է։ Մեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր։