Վաճառվում կամ վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 112 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արգիշտի փողոցում՝ 14 հարկանի նորակառույց շենքի 2-րդ հարկում: Այն եվրո վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Կաբելային հեռուստատեսությունը և ինտերնետը ևս հասանելի են։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով և հատակը տաքացվող է։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով։ Մեքենաների համար հատկացված են ստորգետնյա կայանատեղեր։