Վարձով է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 76 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Բայրոն փողոցում՝ 5 հարկանի քարե ստալինյան նախագծի շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով: Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Շենքն ունի անվտանգության համակարգ։ Մոտակայքում են գտնվում բոլոր խանութները, բանկերը, ժամանցի վայրերը, դպրոցը, կանգառը։