Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 120 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Թամանյան փողոցում՝ Կասկադի հարևանությամբ, 10 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում: Բնակարանը եվրո վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է պրեսգրանիտով: Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Ջեռուցումը կենտրոնացված է։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Ավտոմեքենաների համար հատկացված են ստորգետնյա կայանատեղեր։