Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 74 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ա. Խաչատրյան և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում՝ 5 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով: Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները։ Ցանկության դեպքում հնարավոր է վաճառք՝ կահույքի և տեխնիկայի հետ միասին։