Վարձակալությամբ է տրվում 4 սենյականոց լայնարձակ և լուսավոր բնակարան՝ 140 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Դեղատան փողոցում՝ 6 հարկանի քարե շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Սանհանգույցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով։ Բակում առկա է տարածք՝ մեքենաներ կայանելու համար։ Բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը մոտ են գտնվում։