Երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 2 սենյականոց բնակարան՝ 45 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ե. Կողբացի և Ամիրյան փողոցների խաչմերուկում՝ Չարենց դպրոցի ետնամասում, 11 հարկանի պանելային շենքի 3-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, ննջարանի հատակը ծածկված է մանրահատակով, իսկ հյուրասենյակում և խոհանոցում՝ լամինատ է։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է կահույքով և տեխնիկայով: Շենքի բակում հնարավոր է ավտոմեքենաները կանգնեցնել։